Արցախի խորհրդարանում ուժային կառույցների պատասխանատուները ներկայացրել են 2019 թ. բյուջեի կատարողականները

Հունիսի 17-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Սեյրան Հայրապետյանը և Արթուր Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատասխանատուները: