Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ օրում մահացել է ութ քաղաքացի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, ապաքինվել է ևս 295 մարդ:

Արձանագրվել է մահվան 8 դեպք: Պացիենտները եղել են 81 (կին), 82 (տղամարդ), 65 (կին), 72 (կին), 70 (կին), 63 (տղամարդ), 86 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուները ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է: