Կորոնավիրուսային հիվանդությունից մահացած ամենաերիտասարդ քաղաքացին 41 տարեկան էր, ամենածերը՝ 88

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք, ապաքինվել է ևս 62 մարդ:

Արձանագրվել է մահվան 16 դեպք: Պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 94 է: