Հիմա միայն ուղտը չի կարող չնկատել, որ երեկվա՝ ոստիկան-քաղաքացի շփումները ՀՀ վարչապետ-քաղաքացի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» շփումներ էին

«Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, ոստիկանի աշխատանքի որակը ուղիղ կապված է երկրի վարչապետի և քաղաքացիների հարաբերությունների հետ։ Յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ»,- Նիկոլ Փաշինյան․13․06․2020 ՀՀ նոր ոստիկանապետին ներկայացնող ելույթում․․․

ՀՀ Ոստիկանությունը 14․06․2020-ին անհամաչափ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնություններ իրականացրեց ինչպես քաղաքացիների, այնպես էլ ԱԺ պատգամավորների նկատմամբ․․Ձերբակալվեց 250-ից ավելի քաղաքացի․․․Ոստիկան-քաղաքացի, ըստ վերը ներկայացված խոսքի՝ վարչապետ-քաղաքացի, շփումները երեկ տեսանք ուղիղ հեռարձակումների շնորհիվ, կին պատգամավորուհիների և իրավապաշտպանի նկատմամբ գործողությունները տեսանք բոլորս, ուղիղ եթերում․․․Հիմա, միայն ուղտը չի կարող չնկատել, որ, երեկվա ՝ ոստիկան-քաղաքացի շփումները ՀՀ վարչապետ-քաղաքացի «թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական» շփումներ էին։ Վարչապետ Փաշինյանը օրը ցերեկով, մայրաքաղաքի կենտրոնում ի տես աշխարհի՝ ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների և պատգամավորուհիների, ինչու ոչ՝ նաև որոշ պատգամավորների նկատմամբ․․․Եվս մեկ հիշեցում․ «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ կետի համաձայն ոստիկանությունը իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»։

Այս հիշեցումը նույնպես Նիկոլ Փաշինյանից է՝ 2015, ընդդիմադիր Նիկոլ․․

Հ․Գ․Մարդը և կենդանին տարբերվում են հիշողությամբ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

<Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, ոստիկանի աշխատանքի որակը ուղիղ կապված է երկրի վարչապետի եւ քաղաքացիների…

Опубликовано Մարգարիտ Եսայան Воскресенье, 14 июня 2020 г.