Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլան֊դիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժո֊ղովրդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բարեկամական կապերի հետագա ամրապնդումը, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության ընդլայնումը։

Լիահույս եմ, որ պատմական կապերի և ընդհանուր արժեհամակարգի վրա խարսխված հայ-բրիտանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ համալրվելով տարբեր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ունե֊ցող և ապագային միտված նոր ծրագրերով:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»։