Դիմակ կրելը նշանակում է՝ ես չեմ ուզում կորցնել իմ հորը, իմ մորը իմ տատիկին, իմ պապիկին․ Փաշինյան

Թեև երիտասարդների շրջանում նույնպես լինում են կորոնավիրուսային հիվանդության բարդացումներ ու մինչև իսկ ծայրահեղ ծանր վիճակ, բայց հիմնականում նրանք վարակը թեթև են հաղթահարում։ Այս փաստը այսօր Ազգային ժողովում վերահաստատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, որ երիտասարդների հիմնական խնդիրը պետք է լինի չվարակվելով իրենց հարազատների համար հոգ տանելը։

«Էս դիմակ կրելը, ըստ էության, ի՞նչ է նշանակում՝ ես չեմ ուզում կորցնել իմ հորը, իմ մորը, իմ տատիկին, իմ պապիկին… եթե մարդը դիմակ չի կրում, դա պետք է պայմանական նշան լինի, որ ես պրոբլեմ չունեմ էդ ամեն ինչի հետ»,- ասաց Փաշինյանը։