Հետևողակա՞ն եք լինելու մահերի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: Հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը անդրադառնալով երկրում կորոնավիրուսային իրավիճակին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց․ «Դուք չորս օր առաջ հայտարարեցիք, որ մեր երկիրը անցնում է դժոխքի միջով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, և երկու օր առաջ էլ հայտարարեցիք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի շատ լավ ցուցանիշներ, անգամ ամենազարգացած երկրների ցուցանիշների հետ համեմատած,  կխնդրեի, որ Դուք այդ երկրների ցանկը բարձրաձայնեիք, որովհետև իմ ունեցած տվյալներով՝ մեր երկրում այսօր տասը անգամ ավելի շատ մարդ է վարակվում, քան շուրջ մեկ տասնյակ Եվրոպական երկրներում միասին վերցրած»։ Անդրադառնալով ուշ բուժօգնություն հասցնելու հետևանքով մահվան և ևս երկու մահացության դեպքերին, որոնք  արձանագրվել են բուժառուների  վերակենդանացման բաժանմունքում չգտնվելու պատճառով, պատգամավորը հարցրեց։ «Դուք հետևողակա՞ն եք լինելու այս մահերի դեպքերը բացահայտելու, մեղավորներին պատժելու  ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացնելու հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում