Ուկրաինայում մեկ օրում ռեկորդային թվով մարդկանց մոտ հաստատվել է կորոնավիրուս. «Գազետա.ռու»

Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 689 դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի մեկնարկից ի վեր, «Գազետա.ռու»- ի փոխանցմամբ, գրում է երկրի առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ հունիսի 10-ին 525 մարդ է վարակվել կորոնավիրուսով, հունիսի 9-ին՝ 394:

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդ է 29 հազար, բուժվել է 13 հազար, մահացել է 854 մարդ: