Որպեսզի «Armcomedy» հաղորդաշարը թեմայի պակաս չունենա

Հայաստանը խորհրդարանական երկիր է, հետևաբար այդ մամինն է երկրի պրոբլեմների քաղաքական պատասխանատուն։

– Ո՞վքեր են նրանք՝ խորհրդարանականները։

– Բացառությամբ ընդդիմության մի շարք պատգամավորների՝ մյուսներին հիմնականում չենք ճանաչում։

– Իսկ ո՞վ է ընտրել նրանց։

– Ոչ ոք։

– Բա ու՞մ են ընտրել։

– Իհարկե՝ Նիկոլ Փաշինյանին։

– Որ ի՞նչ անի։

– Որպեսզի ժողովուրդը լավ ապրի, արդարություն լինի, լավ կառավարություն ձևավորվի, «թալանը» բացահայտի և այլն։

– Ինչպե՞ս պետք է դա իրականացնի։

– Իհարկե՛՝ օրենքներով ու կառավարության որոշումներով։

– Իսկ ի՞նչ օրենքներ և որոշումներ են ընդունվել։

– «Լանզերոտեի» կոնվեցիան վավերացնելու օրենք, հեռախոսները զանգվածաբար լսելու օրենք, վարակելու և այլ պատճառներով տուգանելու օրենքներ, գույքահարկը բարձրացնելու օրենք, հանրաքվեի մասին օրենք, բանկային գաղտնիք բացահայտելու օրենք, արտակարգ դրության մասին ուշացած օրենք, 100%-անոց պարգևավճարների մասին որոշում, աշխատավարձերը 10%-ով բարձացնելու մասին որոշումներ ու բազմաթիվ մանր- մունր փոփոխություններ և սոցիալական «աջակցության» որոշումներ։

– Ի՞նչ է փոխվել դրանից։

– Չգիտենք, չի երևում, պարզ չի։

– Ո՞վ է մեղավոր, վարչապետ՞ը։

– Ո՛չ ազգային ժողովի մեծամասնությունը։

– Ինչու՞։

– Որովհետև նա է ընտրել վարչապետին, հաստատել կառավարության ծրագիրը և հաշվետվությունը։ Նա է քաղաքական որոշումների թիվ մեկ պատասխանատուն։ Նա է բարձրագույն ներկայացուցչական մարմինը։

– Բա ու՞մ է պետք այդպիսի խորհրդարանը, երբ երկրում քայքայվում են ինստիտուցիոնալ կառավարման բոլոր հիմքերը, երբ չկան զարգացման ծրագրեր ու քաղաքական հեռանկարներ։

– Այս խորհրդարանը պետք է երկու բանի համար.

ա) որպեսզի երկիրը վերահաս աղետից ետ դարձնելու նպատակով փոխի վարչապետին և կառավարությանը.

բ) որպեսզի «Armcomedy» հաղորդաշարը հումորի պակաս չունենա՝ եթեր հեռարձակվելու համար։

– Իսկ նախորդ խորհրդարաններից հումոր չէ՞ր ստացվում արդյոք։

– Ստացվում էր, բայց այս մեկը՝ միայն հումոր է ու ողբերգություն։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Որպեսզի «Armcomedy» հաղորդաշարը թեմայի պակաս չունենաՀայաստանը խորհրդարանական երկիր է, հետևաբար այդ մամինն է երկրի…

Опубликовано Արտակ Զաքարյան Artak Zakaryan Пятница, 5 июня 2020 г.