Հայաստանն աղետի մեջ է, վտանգված է հայի ազգային արժեհամակարգը, ֆիզիկական անվտանգությունը (տեսանյութ)

«Հայաստանում երկու սերունդ է աճում կողք կողքի. մեկը՝ ազգամերժ, կոսմոպոլիտ, լևանդին, անիդեալ, ձուլվող, ազգուրաց, մայրենի լեզուն արհամարհող, կարիերիստ, մյուս սերունդը՝ թանձր, թունդ հայրենասեր, հայրական օջախներին կառչած, գրաբարյան: Մի օր այս սերունդները՝ հայերը և այլասերվածները, իրար փոր պիտի թափեն»: Ավետիք Իսահակյանի խոսքերն են․ վարպետն այն  գրել է 1936 թվականին, գրեթե մեկ դար առաջ, և այս սարսափելի կանխատեսումն այսօր իրականություն է։

Հայաստանի իշխանության կողմից իրականացվող քաղաքականությունը  ոչնչացնում է հայ ժողովրդի բարոյական, հոգեբանական, ազգային արժեհամակարգը, հարվածն ուղղված է մեր միասնությանը։ Արժեհամակարգային պայքարի հետ մեկտեղ այսօր վտանգված է մեր ժողովրդի  ֆիզիկական անվտանգությունը։

3 միլիոն բնակչություն ունեցող մեր երկիրն  այսօր կորոնավիրուսային աղետի մեջ է: Ամեն օր մի քանի հարյուր վարակվածներ ենք ունենում․ այսօր թիվը հասավ 700 մարդու,  ամեն օր գրանցվում են  մեկ տասնյակից ավելի մահեր։ Փաստորեն, ներկայիս կառավարիչներն իրենց քաղաքական շահերն առաջնային դարձրած՝ անտեսեցին ազգի առողջության հարցերը․ արդյո՞ք, այն, ինչ կատարվում է՝   հանցավոր անգործության, ավելին՝ ծրագրված հակահայկական քաղաքականության  հետևանք չէ։

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ հոգեբան Կարինե Նալչաջյանը և հասարակագետ Կարինե Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում