Սևան-Մարտունի-Գետափի ճանապարհահատվածը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով

Գեղարքունիքի մարզում մեկնարկել են Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի (Մարտունի քաղաքի միջով անցնող ճանապարհ) կմ64+500-կմ66+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացրել է ՏԿԵ նախարարության մամուլի ծառայությունը: Ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սերյան» ՍՊ ընկերությունը:
Հիմնանորոգման աշխատանքների շրջանականերում իրականացվելու են հողային աշխատանքներ, մայթերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման (մետաղական խողովակների տեղադրում և մաքրում), հեղեղատար կոյուղու կառուցման, կամուրջի վերանորոգման, ճանապարհային ծածկի հիմնանորոգման, արհեստական կառուցվածքների և երթևեկության անվտանգության տարրերի վերականգնման աշխատանքներ:
Հիմնանորոգման աշխատանքների հետ կապված ճանապարհահատվածը փակ է: Վարորդները տվյալ ճանապարհահատվածը կարող են շրջանցել Մ10- Զիրոյան փողոց-Սայաթ Նովա փողոց- Մ-10 ավտոճանապարհով: