Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու տեսությունը

Ամերիկացի ձեռնարկատեր և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ նրա մասնակցությամբ մարդկանց գլոբալ չիպավորման դավադրության տեսությունները չափազանց հիմար են՝ հերքելու համար:

Կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, սոցիալական կայքերում և առցանց ԶԼՄ-ներում խոսակցություններ էին շրջանառվում, որ  «Բիլ և Մելանյա Գեյթսերի» հիմնադրամը ներգրավված է համավարակի մեջ, որ իբր, նրանք ցանկանում են օգտագործել պատվաստանյութը մարդկանց չիպավորելու և հետևելու համար:

«Ես երբեք միկրոչիպերով չեմ զբաղվել: Դա այնքան հիմար և վայրենի մեղադրանք է, որ գրեթե անհնար է հերքել»,- Գեյթսի խոսքերը մեջբերել է Business Insider- ը՝ լրագրողների հետ հանդիպումից:

«Բիլ և Մելանյա Գեյթսերի» հիմնադրամը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկրորդ խոշոր դոնորն է, որը 2018-2019 թվականներին ապահովվել է կազմակերպության բյուջեի 9,76% -ը: Հիմնադրամը ֆինանսավորում է դեղամիջոցների և պատվաստանյութերի ոլորտի հետազոտությունները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց COVID-19 նոր կորոնավիրուսային համավարակի բռնկման մասին: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում COVID-19 դեպքերի թիվը գերազանցել է 6,7 միլիոն մարդ, մահացել է ավելի քան 393 հազար մարդ: