Տաթևիկ Ռևազյանի հանցավոր անգործության պատճառով Հայաստանը հայտնվել է սև ցուցակում (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադառնալով  Քաղաքացիական ավիացիայի կոմիտե գործողություններին և ձախողումներին՝ նշեց․ «Առաջին հերթին պետք է ֆիքսենք, որ սև ցուցակում հայտնվել է  Հայաստանի Հանրապետությունը և ոչ թե որևէ ավիաընկերություն։ Հայտնվել է հետևյալ հիմնավորմամբ, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ որպես պետության ոլորտի ներկայացուցիչ, ի վիճակի չէ ապահովել ինքնաթիռների անվտանգության կանոնները, ի վիճակի չէ վերահսկել, որպեսզի ավիաընկերությունները իրականացնեն անվտանգային բոլոր նորմերի պահպանումը և գործառույթները։ Այդ ստուգումները իրականացվել են նոյեմբեր ամսին և եթե վարչապետի խորհրդականի՝ պարոն Ճաղարյանի խորհուրդները այդ ժամանակ լսվեին և պատշաճ քայլեր ձեռնարկվեին, հնարավոր կլիներ կասեցնել սև ցուցակում Հայաստանի հայտնվելը։ Բայց Տաթևիկ Ռևազյանի հանցավոր անգործության պատճառով  Հայաստանը հայտնվել է սև ցուցակում»։

Անդրադառնալով վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ֆեսբուքյան» էջում քաղաքացիների լուսանկարների հրապարակումներին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց․ «Մենք ուզում ենք, որ Հայաստանը իրավական պետություն լինի, եթե մեկի անձնական կյանքի իրավունքը խախտվել է, նա իրավունք ունի քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան և հայց հարուցել»։

Մանրամասները՝ տեսանյութում