Հուսով եմ՝ մի օր առողջապահության մահարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացիան» համոզիչ ու մատչելի ձևով բացատրելու

Վարչապետը ուղիղ եթերում հենց նոր հայտարարեց այսօրվա խայտառակ թիվը՝ 697 նոր դեպք։

Մահվան թվերը՝ 6 դեպք, պլյուս 9 մահ «երկրորդ ցուցակում», որ պատճառը ՔՈՎԻԴ-ը չի, բայց մարդն ունեցել է ՔՈՎԻԴ։ Ճիշտն ասած՝ այդ «երկրորդ ցուցակը» ի սկզբանե շատ կասկածելի էր ու գնալով ավելի կասկածելի է դառնում, հատկապես հիմա, երբ այն իր օրական թվով գերազանցում է «առաջին ցուցակին»։

Հուսով եմ՝ մի օր առողջապահության մահարարը ժամանակ կգտնի այս «մանիպուլյացիան» համոզիչ ու մատչելի ձևով բացատրելու։ Օրինակ՝ երեկ երեկոյան ժամանակ գտել է ընդդիմադիր ֆրակցիայի վրա «նաեզդ» անող բոցաշունչ գրառման համար։

Մի խոսքով, վատ է վիճակը։

Հ. Գ. Դիմակ դնելու կանոնները այսօրվանից խստանում են։ Հույս ունենանք՝ դա կօգնի։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Վարչապետը ուղիղ եթերում հենց նոր հայտարարեց այսօրվա խայտառակ թիվը՝ 697 նոր դեպք։Մահվան թվերը՝ 6 դեպք, պլյուս 9 մահ…

Опубликовано Ruben Melikyan Среда, 3 июня 2020 г.