Արցախում հայկական որևէ հեռուստաալիք չի փակվել, շահարկումներն անընդունելի են. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Արցախում որևէ հեռուստաալիք չի փակվել:

«Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Արցախում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-TV» հեռուստաընկերությունների հեռարձակումը:

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են:…

Опубликовано Погосяном Ваграмом Среда, 3 июня 2020 г.