ՀՀ-ը նշված է կարմիր «ազդանշանով», որպես ամենավտանգավոր և ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում   «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ցանկացած բարեփոխում հատկապես ոստիկանության ոլորտում կարևոր է և ընդունելի է և կրթական լրջագույն ծրագրեր են պետք: Անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակին՝ պատգամավորն ասաց. «Մենք շատ կարևոր ժամանակ բաց թողեցինք երկիրը հերմետիկ փակելուց, բայց այո, ահազանգում են բժիշկները: Հայաստանը այլևս նշված է կարմիր «ազդանշանով», որպես ամենավտանգավոր և ռիսկային երկրներից մեկը համաճարակի առումով»:

Մանրամասները՝ տեսանյութում