Հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության, ազգային արժեքների վերահաստատման և պահպանման սկիզբ դրեց. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության առաջնորդ Վիտալի Բալասանյանը շնորհավորել է հայ ժողովրդին՝  Հանրապետության օրվա առթիվ:

«Մայիսի 28-ին Հայաստանը, Արցախը և, առհասարակ, ողջ հայությունը տոնում են Առաջին Հանրապետության օրը:

1918թ. մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին, այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է: Հայաստանի Առաջին Հանրապետությունն անվարան հիմքն է Հայաստանի պետականության:

Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Եվ հենց Առաջին Հանրապետությունն է, որ հայկական պետական մտածողության, հայապահպանության, ազգային արժեքների վերահաստատման և պահպանման սկիզբ դրեց:

Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին:

Շնորհավոր Մայիսի 28:

Կեցցե՛ Հայոց պետականութունը»,- նշել է հերոսը: