Ու սա է նիկոլական բարքերի պատասխանը՝ իր այլանդակ գահավիժման հատակին

Փաստացի ապրում ենք անկանխատեսելի, շողուլից ընկած, բարոյականության նորմերի վրա թքած ունեցող երկրում, որտեղ ոչ մի քաղաքացի իրեն պաշտպանված զգալ չի կարող:

Հատկապես, եթե այդ քաղաքացին ակտիվ քաղաքացիական կեցվածք ունի և տղամարդկության զույգ ապացույցներ՝ պաշտպանելու անպաշտպաններին և բարձրաձայն ասելու ճշմարտությունը այսօրվա Հայաստանի կառավարիչների մասին:

Հարձակվել են իմ ընկեր, իմ փաստաբան և պարզապես իմ Տիգրանի ընտանիքի վրա՝ սպառնալով կնոջն ու երեխաներին:

Այն Տիգրանի, ով Մարտի մեկից հետո չէր վախենում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, և ես գիտեմ, թե ինչպես է այդ տարին աջակցություն հայտնել Նիկոլի տիկնոջն ու երեխաներին:

Ու սա է նիկոլական բարքերի պատասխանը՝ իր այլանդակ գահավիժման հատակին:

Տիգրան ջան, Աննա ջան, երեխաներին պինդ պաչեք, դուք մենակ չեք: Օջախ ներխուժող, ընտանիքներին սպառնացող, այս անաղուհաց հրոսակների ժամանակները կանցնեն, և մենք միասին ամեն ինչ կանենք, որ նրանք պատժվեն ըստ արժանվույն:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Փաստացի ապրում ենք անկանխատեսելի, շողուլից ընկած, բարոյականության նորմերի վրա թքած ունեցող երկրում, որտեղ ոչ մի քաղաքացի…

Опубликовано Armen Ashotyan Пятница, 22 мая 2020 г.