Այսօր Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան

«Ի՞նչ աշխարհում ենք ապրում՝ ամբաստանության,բամբասանքների,ստոր արարքների աշխարհում։ Համացանցը բոլոր նեխածներին, դժգոհներին և այլ սրիկաների թույլ է տալիս արտահայտվել՝ իրենց ինքնությունը թաքցնելով։Թեպետ ատելությունն ու հիմարությունը չէին սպասում առաջին համակարգչի ի հայտ գալուն,որպեսզի ավերածություններ գործեն»,-Շառլ Ազնավուր։

Ամեն անգամ, երբ Ազնավուրի մասին խոսք է լինում, կամ լսում եմ նրան, ափսոսում եմ, որ 88-ի երկրաշարժից անմիջապես հետո, երբ թռավ-եկավ-հասավ Գյումրի, և ես լուսաբանում էի այդ ամենը, ամաչեցի նկարվել նրա հետ, մի տեսակ, պահը հեչ նկարվելու չէր, ամեն ինչ ավերված, քանդված և կործանված Գյումրիում․․․Բայց մինչ այսօր զգում եմ Ազնավուրի հանճարեղ պարզությունը, ծանր շնչառությունը, արցունքը, հայացքը․․․Գիտեմ, ամեն մեկս մեր հոգում ունենք մեր Ազնավուրը, իմը՝ Գյումրվա փլատակերի վրա կանգնած արտասվող Ազնավուրն է․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այսօր Շառլ Ազնավուրը կդառնար 96 տարեկան<Ի՞նչ աշխարհում ենք ապրում,ամբաստանության,բամբասանքների,ստոր արարքների…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 21 мая 2020 г.