Հայաստանի 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան։

Վրացական իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր՝ մայիսի 22-ին, հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 168 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (4 ավտոբուսներով):

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև ապահովել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների երկանգամյա կանգառի ախտահանման աշխատանքները։

‼ՀՀ 168 քաղաքացիներ Թուրքիայից տեղափոխվեցին Հայաստան‼Վրացական🇬🇪 իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում…

Опубликовано Վրաստանում Հայաստանի դեսպանություն – Embassy of Armenia to Georgia Пятница, 22 мая 2020 г.