Վրաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ փետրվարի 27-ից ի վեր երկրում հաստատվել է 723 դեպք:

Միևնույն ժամանակ, մեկ օրում վիրուսից ապաքինվել է 10 մարդ, բուժվածներն ընդհանուր առմամբ 495-ն են:

Վիրուսից մահացել է 12 մարդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել 3 քաղաքացի: