ԱՀ ԱԺ-ում կգործի 7 մշտական հանձնաժողով

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստում նորընտիր Աժ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադառնալով մշտական հանձնաժողովների ստեղծմանը, անվանմանը և գործունեությանը՝ նշեց, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս գործելու են 7 մշտական հանձնաժողովներ։

Թովմասյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը թույլ է տալիս, որ Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալը ընդգրկվեն որևէ հանձնաժողովի կազմում։

Թովմասյանն ասաց, որ նա ընդգրկվելու է որևէ հանձնաժողովի կազմում, սակայն հանձնաժողովի անունը չնշեց, խոստանալով ավելի ուշ տեղեկացնել դրա մասին։

Հանձնաժողովի քննարկումներին կարող են մասնակցել նաև պատգամավորներ, որոնք ընդգրկված չեն տվյալ հանձնաժողովի կազմում, սակայն քվեարկության իրավուք չեն ունենա, այլ կմասնակցեն խորհրդակցական կարգով, ամփոփեց Արթուր Թովմասյանը։

Լուսինե Այրապետյան