Մանկապարտեզների բացումը 2 օրով կհետաձգվի

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների բացումը երկու օրով կհետաձգվի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տարածքների ախտահանման մեծածավալ աշխատանքները (305.000 քմ), ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով անհրաժեշտ պարագաների գնման ծավալները՝ պարետատան հետ քննարկումների արդյունքում որոշվել է մանկապարտեզների աշխատանքները սկսել մայիսի 20-ից:

Տարվող աշխատանքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,-գրել է նա: