«Վերելք». Ինչո՞ւ ես դու հիասթափված (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է  ժողովրդի մի մասի շրջանում նկատվող քաղաքական հիասթափության պատճառները: Նա կարծում է, որ ընդդիմությունը ամբողջ երեսուն

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է  ժողովրդի մի մասի շրջանում նկատվող քաղաքական հիասթափության պատճառները: Նա կարծում է, որ ընդդիմությունը ամբողջ երեսուն տարի ակամա կամ նպատակային մոլորեցրել է քաղաքացիներին, նրանց վստահեցնելով, թե երկրում տեղի ունեցող վատ իրադարձությունների և երևույթների մեղավորը բացառապես այդ պահի իշխանություններն են: 2018-ին իշխանությունները հեռացան, բայց էական ոչինչ չփոխվեց, որը և հանգեցրեց հիասթափության:

Արծրուն Պեպանյանը նաև պնդում է, որ քաղաքացիներն իրենք ցանկացել են, որ իրենց մոլորեցնեն, քանի որ մոլորեցումը ձեռնտու եղել քաղաքացիներին: Արծրուն Պեպանյանը հիմնավորում է իր այս տեսակետը, ապա ներկայացնում է հետագա մոլորեցումներից խուսափելու «դեղամիջոց»:

Մանրամասները՝ տեսանյութում