Պարոնայք երդվյալ դատավորներ, իշխանական մունետիկներ, ֆեյքեր և այլք, կարող եք հանել ձեր մշտական դիմակները և մայիսի 25-ից կրել թագակիր դիմակներ

ՄԵԾ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ․․

Մայիսի 25-ից կսկսվի մեծ դիմակահանդեսը՝ այլևս բոլորը կլինեն դիմակներով, դրսում, սրճարաններում և ռեստորաններում, սննդի տարբեր օբյեկտներում, փողոցներում և ամենուրեք։

Վաղվանից կսկսվեն դասընթացներ՝ ինչպես գարեջուր ըմպել դիմակի տակից, կամ ինչպես քյաբա-առ քյաբաբ ծամել դիմակի վրայից։

Վաղվանից հայտնի տոնավաճառներում դիմակների մեծ ցուցահանդես-վաճառքներ կլինեն, և մեկ անձ, իսկ դուք գիտեք՝ ով, հաստատ, կշարունակի անասելի հարստանալ․․․

Պարոնայք երդվյալ դատավորներ, իշխանական մունետիկներ, ֆեյքեր և այլք, կարող եք հանել ձեր մշտական դիմակները և մայիսի 25-ից կրել թագակիր դիմակներ։

Ողջունենք կառավարության հանճարեղ որոշումը, ուռա, ընկերներ, դիմակահանդեսի հրամանատարը ինքն է, և դուք գիտեք՝ ով։

Մայիսի 25-ից գնեք նոր դիմակներ, օգտագործվածներով այլևս ճանաչելի եք, կրեք նոր դիմակներ և դրանք չհամարձակվեք հանել անգամ դիմահարդարի կամ ատամնաբույժի մոտ գնալիս․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

ՄԵԾ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ․․ Մայիսի 25-ից կսկսվի մեծ դիմակահանդեսը՝ այլեւս բոլորը կլինեն դիմակներով, դրսում, սրճարաններում…

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 14 мая 2020 г.