Հայկական Բանակն ի զորու է պատվով կատարելու իր առջև դրված մարտական ցանկացած խնդիր. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Մայիսի 9-ին Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել են ՊԲ զորամասեր։

Հայկական Բանակն ի զորու է պատվով կատարելու իր առջեւ դրված մարտական ցանկացած խնդիր

Հարգելի՛ հայրենակիցներԿարծում եմ՝ տրամաբանական է, որ Եռատոնին նվիրված միջոցառումները շարունակվեցին մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանների հետ: ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել ենք Պաշտպանության բանակի զորամասեր՝ նախարար – պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ: Բանակի ստեղծման օրվա առթիվ շնորհավորել ենք մեր զինվորականներին, ծանոթացել ծառայության պայմաններին, լսել նրանց հուզող հարցերը: Կարեւորել ենք իրականացվող բարեփոխումները, նորագույն սպառազինությամբ շարունակաբար համալրումը, զինանձնակազմի սոցիալական խնդիրների լուծման նպատակով հատկացվող միջոցների ավելացումը: Մեկ անգամ եւս համոզվեցինք, որ Հայկական Բանակն ի զորու է պատվով կատարելու իր առջեւ դրված մարտական ցանկացած խնդիր: Աստված պահապան մեր բանակին:

Опубликовано Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan Суббота, 9 мая 2020 г.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Կարծում եմ՝ տրամաբանական է, որ Եռատոնին նվիրված միջոցառումները շարունակվեցին մեր երկրի սահմանների հուսալի պաշտպանների հետ:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել ենք Պաշտպանության բանակի զորամասեր՝ նախարար – պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ:

Բանակի ստեղծման օրվա առթիվ շնորհավորել ենք մեր զինվորականներին, ծանոթացել ծառայության պայմաններին, լսել նրանց հուզող հարցերը: Կարևորել ենք իրականացվող բարեփոխումները, նորագույն սպառազինությամբ շարունակաբար համալրումը, զինանձնակազմի սոցիալական խնդիրների լուծման նպատակով հատկացվող միջոցների ավելացումը:

Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Հայկական Բանակն ի զորու է պատվով կատարելու իր առջև դրված մարտական ցանկացած խնդիր:

Աստված պահապան մեր բանակին»: