ԱՀԱԶԱՆԳ ԲՈԼՈՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ

Երեխաների շրջանում պղծությունների տարածմանն ուղղված Եվրոպայի խորհրդի կոնվենցիան արդեն ներկայացված է Ազգային ժողով վավերացման, սակայն կոնվենցիան դեռ չվավերացրած, այլասերումների ու պղծությունների քարոզիչներն արդեն անցել են գործի և կոնվենցիայի որոշ դրույթներ գործնականում արդեն կիրառում են։

Այն, ինչ տարիներ շարունակ զգուշացնում էինք այսօր արդեն իրականություն է դառնում։

ՀՀ իշխանության կողմից գործողությունների ազատություն ստացած այլասերումների ու պղծությունների քարոզիչներն անցել են գործի։ Նրանք ներխուժում են ընտանիքներ, իրենց պղծությունները քարոզում են անչափահաս երեխաներին, նպաստում են վերջինների բաժանմանը ծնողներից, երեխաներին ծնողների դեմ են հանում։

2020 թվականի ապրիլի 21-ին այլասերվածների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող և քարոզչություն իրականացնող «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ կայքում հրապարակվեց տեղեկատվություն, որ 2020թ.-ի ապրիլի 21-ին «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ տանից փախուստի է դիմել 11 ամյա Դ.Մ.-ն՝ իր սեռական կողմնորոշման հիմքով ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով և փորձել է ապաստան հայցել ընկերներից։

Վերոհիշյալ ՀԿ-ի փաստաբանի հորդորով երեխան և իր ընկերները դիմել են ՀՀ ոստիկանություն։ Արդյունքում ոստիկաններն այցելել են նշված վայր և երեխային ու ընկերներին տարել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին։

Երեխան ոստիկանության համապատասխան բաժնում պնդել է, որ ցանկանում է հեռանալ ընտանիքից և ունենալ այլ խնամակալ, քանի որ հայրը, իր սեռական կողմնորոշման մասին իմանալուց ի վեր պարբերաբար ստուգում է իր հեռախոսային նամակագրությունները, հետևում զանգերին, ստիպում չշփվել ընկերների հետ, ովքեր նույնպես հանդիսանում են ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ և հաճախակի գործադրում է բռնություն։

Հիշեցնեմ, որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված են նաև հոգեբանական և տնտեսական բռնության տեսակները։

Ուշագրավ է այն փաստը, որ ոստիկանների կողմից բաժին է հրավիրվել նաև տուժողի հայրը, որտեղ դաստիարակչական աշխատանքներ են տարվել երեխայի հետ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ հոր կողմից երեխայի նկատմամբ գործողությունները կրել են դաստիարակչական բնույթ և չեն պարունակել քրեական օրենսգրքով արգելված ֆիզիկական բռնության հատկանիշներ, ինչը և չի արձանագրվել ոստիկանների կողմից։

Սակայն, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ փաստաբանը ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և ՄԻՊ աշխատակցի արագ արձագանքման արդյունքում, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի համապատասխան, երեխայի հոր նկատմամբ կիրառվել է պաշտպանության միջոց՝ նախազգուշացում և երեխային տրվել է դատաբժշկական փորձաքննություն անցնելու ուղեգիր։

Վերոգրյալից ելնելով մի քանի հարցադրում.

  1. Ի՞նչ կապ կա 11 տարեկան երեխայի, իր հնարավոր հասակակից ընկերների և ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) քարոզով զբաղվող կազմակերպության միջև։ Որտեղի՞ց 11 տարեկան երեխան կարող էր իմանալ «Նոր Սերունդ»‰ մարդասիրական ՀԿ հեռախոսահամարը։
  2. Որտեղի՞ց է 11 տարեկան երեխան տեղեկացվել «սեռական կողմնորոշում» և «ԼԳԲՏ» տերմինների մասին։ Ակնհայտ է, որ երեխան ինքնուրույն դա անել չէր կարող և նրա հետ քարոզչական աշխատանքներ են իրականացվել։
  3. «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ հաղորդագրության մեջ նշված է, որ երեխայի հայրը թույլ չէր տալիս, որ երեխան շփվի ընկերների հետ, ովքեր ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի ներկայացուցիչներ են։

Ովքե՞ր են երեխայի այդ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) «համայնքի‰ «ընկերները»։ Եթե երեխայի այսպես կոչված ընկերները չափահասներ են, ապա ի՞նչ քարոզչական աշխատանքներ են նրանք իրականացրել 11 տարեկան անչափահաս երեխայի հետ, վերջինին սեռական կողմնորոշման ընտրության հարցում ուղղորդելու նպատակով։

Եթե այդ 11 տարեկան երեխայի ԼԳԲՏ «համայնքի» «ընկերները» իր հասակակիցներն են, ապա դա նշանակո՞ւմ է, որ կա անչափահասների խումբ, որոնց հետ ևս քարոզչական աշխատանքներ են իրականացվում և որոնք հանդիսանում են միասեռականության, սեռափոխության, տրանսգենդերիզմի, այլ գենդերային ինքնության և այլ այլասերումների քարոզի թիրախ որոշակի կազմակերպությունների կամ անձանց կողմից։

Երեխայի հետ կատարվածի քրեաիրավական գնահատականներով թող զբաղվեն իրավաբաններն ու իրավապահ մարմինները, իսկ երեխայի հոգեկան առողջության վրա միասեռականության քարոզի բացասական ազդեցություն թողնելու գնահատականներով՝ հոգեբաններն ու սեռաբանները։

Իրավական առումով ընդամենը նշեմ, որ ընտանիքները կազմաքանդելուն, երեխաների շրջանում անարգել այլասերումներ քարոզելուն, երեխաներին ծնողների դեմ տամադրելուն ուղղված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի (այսպես կոչված «ընտանեկան բռնության» մասին օրենք) մեխանիզմները Հայաստանում արդեն սկսել են գործել, ինչի մասին տեղեկացնում էինք դեռ մի քանի տարի առաջ։

Երեխաներին պղծելու ու այլասերելու նպատակով տեղեկատվական-քարոզչական գործընթացը էլ ավելի համատարած և հիմնովին դարձնելու համար ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով վավերացման է ներկայացվել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (այսուհետ Կոնվենցիա), որի 2-րդ հոդվածում նշված է, որ տուժածների (կոնվենցիայի իմաստով տուժածները երեխաներն են) իրավունքների աշտպանության համար ձեռնարկվող միջոցառումներն պետք է իրականացվեն առանց խտրականության՝ այդ թվում անկախ սեռական կողմնորոշումից։

Այս հոդվածով կոնվենցիայի հեղինակները փաստում են, որ իբր կան նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, ինչը կեղծիք է։ Այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխա լինել չի կարող։ Երեխային սեռական այլասերումներին կարելի հասնցել միմիայն նպատակային ուղղորդող քարոզչական աշխատանքներ իրականացնելու միջոցով։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ պետք է ստանան նաև համապատասխան սեռական դաստիարակություն։

Քանի որ կոնվենցիայում ամրագրված է, որ կարող են լինել նաև այլ սեռական կողմնորոշում ունեցող երեխաներ, հետևաբար այդ սեռական դաստիարակության ծրագրերը տարրական և միջնակարգ դպրոցներում պետք է ներառեն նաև տեղեկատվություն միասեռականության և դրան վերաբերվող այլ թեմաների մասին, այդ թվում նաև սեռական կողմնորոշումն ու գենդերային ինքնությունը ընտրելու իրավունքի մասին։

Երեխաների համար նախատեսված այդ սեռական դաստիարակության դասընթացները պետք է ներառեն նաև տեղեկատվություն այն մասին, որ այլ սեռական կողմնորոշումը և գենդերային ընտրությունը նորմ է, այլ ոչ թե այլասերում։

Դիմում եմ ՀՀ Ոստիկանությանը, որպեսզի այս գրառումը ընդունվի նաև, որպես հանցագործության մասին հաղորդում, 11 տարեկան երեխայի և իր հնարավոր հասակակից ընկերների կապը «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ հետ պարզելու և երեխաների նկատմամբ սեռական բնույթի քարոզչական աշխատանքների կատարման հանգամանքները պարզելու նպատակով։

Վերոգրյալ դեպքի մանրամասները պարզելու նպատակով գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանություն։

Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

Hayk Ayvazyanֆեյսբուքյան էջից

ԱՀԱԶԱՆԳ ԲՈԼՈՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԵրեխաների շրջանում պղծությունների տարածմանն ուղղված Եվրոպայի…

Опубликовано Hayk Ayvazyan Суббота, 9 мая 2020 г.