Աստվածաշունչն արդյոք ա՞յն է, ինչ պետք է լիներ, թե հրեաների կամ մասոնների միջամտությամբ…

«Նա, ով սիրում է Քրիստոսամերժ հրեաներին և հաղորդակցվում նրանց հետ, նա լինի կցորդը Հուդա Իսկարիովտացու». Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոններից

Ներկայիս Աստվածաշունչն արդյոք ա՞յն է, ինչ պետք է լիներ, թե հրեաների կամ մասոնների միջամտությամբ նրանից դուրս են մնացել Առաքելական կանոնները:

Այս հարցը վաղուց է ինձ հետաքրքրում, և ոչ միայն ինձ: Գիտեմ` հոգևորականները, միգուցե չնչին բացառությամբ, կասեն` այո՛, հենց այն է, ինչ պետք է լիներ, դրանում ոչինչ ավելին կամ ոչինչ պակաս չկա: Թերևս նաև ասեն` այդ հարցը նոր չէ, որ տրվում է, ձեզանից առաջ շատ ուրիշներն են տվել և ստացել պատասխան, դուք իզուր եք նորից բարձրացնում վաղուց ծեծված հարցը:

Այո՛, տրվել է այդ հարցը, բայց բոլորովին այլ համատեքստում: Պակասի առնչությամբ հարցը կապված է եղել պարականոն ավետարանների հետ, համենայն դեպս, որևէ կանոնական գրվածքի առնչությամբ այդպիսի հարց չի տրվել, համարվել է, որ բոլոր կանոնական համարվածներն Աստվածաշնչում կան, ներառված են Սուրբ Գրքում: Մի՞ թե… Բա Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոննե՞րը… Ո՞վ կարող է ասել, թե Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները կանոնական չեն, և ոչ միայն ասել, այլև հիմնավորել:

Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները ներառված են Ամենայն Հայոց Կաթողիկոս (717 թվականից առ 728 թ.), աստվածաբան, իմաստասեր, Հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբերի շարքին դասված  Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք հայոց» ժողովածուում: Գրաբարից Առաքելական կանոնների աշխարհաբար արևելահայերեն փոխադրությունը` «Առաքելական կանոններ» վերտառությամբ առանձին գրքույկով, Երևանում 1995թ. հրատարակվել է Երուսաղեմի միաբան, բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Մայր Աթոռի ներկայացուցիչ (1975-1986), Երևանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հիմնադիր- դեկան (1995 թվականից), լուսահոգի Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի հովանավորությամբ: Ընթերցելով Առաքելական կանոնները, զգում ես նրանից բխող առաքելական շունչն ու ոգին:

Հիշյալ գրքույկի «Գրքույկ հավատացյալ հայորդիների համար» վերտառությամբ նախաբանում գրված է.

«Հաճախ հավատացյալները, տարիներ շարունակ եկեղեցի մտնել ելնելով անգամ, անտեղյակ են մնում այնպիսի կարևոր կարգերի ու կանոնների, ինչպիսիք են աղոթքի կանգնելու, մկրտության, պահեցողության, ամուսնության, պատարագի, Ավետարան ընթերցելու, անհավատների հետ հավատացյալների վերաբերմունքի, հրեաների հետ առնչության և նման այլ անհրաժեշտ կարգերին ու կանոններին: Այս բացը փոքր ինչ լրացնելու համար գրպանի գրքույկով տպագրում ենք Ղուկաս Ավետարանչի «Առաքելական կանոնները», որոնք նաև Հայոց մայր եկեղեցու հիմնադրույթ կանոններն են: Բարի կլիներ` այս գրքույկը ունենար յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիք»:

Անցած ժամանակաընթացքում համոզվեցի, որ շատ հավատացյալներ ոչ միայն չեն կարդացել Առաքելական կանոնները, այլև նույնիսկ չեն լսել Ղուկաս Ավետարանչի հեղինակած նշված Կանոնների գոյության մասին: Պատճառը շատ պարզ է` Առաքելական կանոնները Աստվածաշնչում, ավելի ճիշտ, Նոր Կտակարանում չկան:

Մեզանում քչերը գրաբար գիտեն ու քչերն են կարդում գրաբարով: Առաքելական կանոնները գրող, թարգմանիչ, հրապարակախոս Մաքսիմ Ոսկանյանի կողմից տարիներ առաջ գրաբարից փոխադրվել է աշխարհաբար արևելահայերենի, թարգմանչի ջանքերի շնորհիվ 1995թ. հրատարակվել համեստ գրքույկի տեսքով, սակավաթիվ տպաքանակով, հետագայում հրատարակվել նաև մամուլով, բայց քանի որ և գրքույկի, և թերթի տպաքանակները մեծ չեն եղել, այն շատերին, ցավոք, մնացել է անհայտ:

Որոշ հիմքեր տեղիք են տալիս առաջ քաշելու այն վարկածը, որ Առաքելական կանոնները Նոր Կտակարանից միտումնավոր դուրս են թողնվել, չեն ներառվել Նոր Կտակարանում Քրիստոսամերժ հրեաների կամ մասոնների միջամտությամբ, քանի որ դրանում Քրիստոսամերժ հրեաներին, այսպես ասած, կպնող բաներ կան: Օրինակ, 16-րդ գլխում («ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՂՈՐԴՎՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ») գրված է.

«Կարգեցին առաքյալները և դրեցին Եկեղեցու հաստատության մեջ, թե` նա, ով սիրում է Քրիստոսամերժ հրեաներին և հաղորդակցվում նրանց հետ, նա լինի կցորդը Հուդա Իսկարիովտացու, ով սիրեց այն հրեաներին ու հեթանոսներին, որոնք երկրպագում են արարածներին և ոչ Արարչին: Այդպիսիին չթողնել եկեղեցի և թույլ չտալ բնակվել հավատացյալների մեջ: Այլ այդպիսիների համար որոշում հանվի և, ձեզանից դուրս բերվելով՝ իրենց հատուցումն ստանան: Եվ այդպիսիների մեջ մի՛ մնա, որովհետև դառնության արմատը երևալիս շատերն են պղծվում դրանով»:

Հիշենք նաև, թե տարբեր երկրների հրեական համայնքների շրջանում, հատկապես այդ նույն Քրիստոսամերժ հրեաների մերօրյա ժառանգների կողմից ինչպիսի աղմուկ բարձրաձվեց հայտնի ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի (2004թ.) առնչությամբ: Նրանք «Քրիստոսի չարչարանքները» անվանեցին հակասեմիտական` չնայած այն հանգամանքին, որ ֆիլմը հիմնված է Ավետարանների բովանդակության վրա, և թերևս բոլորին է հայտնի, որ Քրիստոսին խաչել են հրեաները հռոմեացիների ձեռքով: Այդ նույն հրեաները Մել Գիբսոնի նկատմամբ սկսեցին աննախադեպ վարկաբեկման գործընթաց` նպատակաուղղված նրան բարոյապես ոչնչացնելուն, և միգուցե նույնիսկ ինքնադատաստանի ենթարկեին, եթե Գիբսոնն աշխարհում շատ հայտնի մեկը չլիներ, և նրա մահվան դեպքում կասկածները չընկնեին հենց իրենց վրա:

Հրեաների և մասոնների ձեռքերն աշխարհում ընդհանրապես շատ երկար են, երկար են եղել նաև նախկինում: Բնավ չունեմ հրեաների, մասոնների գովքն անելու կամ գովազդելու ցանկություն, բայց նրանք կարողացել են անել և այսօր էլ կարողանում են անել բաներ, որոնք այլոց հնարավորություններից դուրս են: Այնպես որ, անհավանական մի համարեք այն, որ նրանք կարող էին հասնել Նոր Կտակարանից Ղուկաս Ավետարանչի Առաքելական Կանոնները դուրս թողնելուն:

Հնարավոր է, որ ոմանք նկատի ունենալով վերևում մասոնների վերաբերյալ գրվածը, փորձեն այս հոդվածը համարել հակագիտական` այն հարցադրմամբ, թե ի՞ նչ կապ ունեն մասոնները, չէ՞ որ նրանք, երբ ձևավորվել է Նոր Կտակարանն իր ներկայիս տեսքով, չեն եղել, ծագել են 15-րդ դարում, Անգլիայում, կազմավորվել 18-րդ դարում (1717թ., Լոնդոնում):

Եթե վերը շարադրվածը նույնիսկ համարենք ճշմարտությունը, ապա մասոնության վերաբերյալ նույնիսկ լայն հանրությանը հասանելի գրականության մեջ նշված է, որ Ազատ որմնադրությունը կամ Եղբայրական միաբանությունը թեև ձևավորվել է միջին դարերում, սակայն նրա ակունքները ձգվում են դեպի դարերի խորքը: Իսկ ճշմարտությունն այն է, որ մասոնության ու մասոնների իրական պատմությունը շատ քչերին է հայտնի, նրանց վերաբերյալ իրականությունը հիմնականում թաքցված է, ճշմարտությունն ու կեղծիքը միտումնավոր խառնված են իրար, որպեսզի իրենց պատմությունը հետազոտողները մոլորվեն, մարդիկ ու մարդկությունը չիմանան իրականությունը: Հակիրճ` մասոնական բուն կազմակերպությունը և մասոնները գոյություն են ունեցել նաև Քրիստոսից առաջ, և բնավ էական չէ` ա՞յդ, թե՞ մեկ այլ անվանմամբ, կարևորն այն է, որ նրանց նպատակները, գործը, առաքելությունը` հակաաստվածային, հակաքրիստոնեական, հակամարդկային, այսօր էլ նույնն են, ինչ նախկինում` Քրիստոսից առաջ ու նույնիսկ շա՜տ առաջ…

Ինձ քաջ ծանոթ են ոմանց բացատրությունները, ավելի ճիշտ, ենթադրություններն առ այն, որ Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները Նոր Կտակարանում չեն ներառվել հավանաբար այն պատճառով, որ դրանք առաքյալների կանոններ են, վերաբերվում են առաքյալներին ու նրանց գործի շարունակող հոգևորականներին: Իրականում բոլորովին էլ այդպես չէ, քանի որ Առաքելական կանոններն ընթերցելով, դժվար չէ համոզվել, որ դրանք վերաբերվում են Եկեղեցուն` լայն իմաստով, այսինքն նաև` յուրաքանչյուր քրիստոնյայի, Եկեղեցու յուրաքանչյուր շարքային անդամի, ինչպես Ավետարանները չեն վերաբերվում միայն հոգևորականներին: Անհրաժեշտության դեպքում համապատասխան մեջբերումներով կամ ընդգծումներով առաջիկայում կփաստենք Առաքելական կանոնների` Եկեղեցու բոլոր անդամներին ուղղված լինելու վերաբերյալ վերը նշվածը:

Ծանոթ եմ նաև այն «բացատրությանը», թե Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները Նոր Կտակարանում չեն ներառվել այն պատճառով, որ դրանք Ավետարանների մեկնություններ չեն, բայց մի՞ թե Ավետարանների մեկնություններ են Գործք Առաքելոցը, Հայտնությունը…

Ուշադրությամբ կծանոթանանք Նոր Կտակարանում Ղուկաս Ավետարանչի Առաքելական կանոնները չընդգրկելու վերաբերյալ հնարավոր ցանկացած այլ բացատրության, շնորհակալ կլինենք, եթե ներկայացվի որևէ հիմնավոր բացատրություն, ինչը կնշանակի, որ վերոնշյալ հարցադրման պատասխանը կարելի է համարել գտնված:

«Երբ Փրկչի առաքյալները մեկնելու էին տարբեր աշխարհներ քարոզելու, նախօրոք ժողով արեցին, որպեսզի միաբանությամբ սահմանեն այնպիսի կանոններ, որոնցով մարդկության բոլոր եկեղեցիները, ըստ քարոզվող Սուրբ Ավետարանի, միանման լինեն բոլոր աշխարհներում: Ժողովի արդյունքները հանձնարարեցին, որ գրի առնի Ղուկասը: Կանոններն ընդամենը 33-ն են՝ մեր Փրկչի այս աշխարհում ապրած տարիների թվի համեմատ: 34-րդ գլուխը պատմում է, թե առաքյալները որ երկրները հանձնառություն ունեցան գնալու և ինչ գործեր արեցին»,- «Իրատես» թերթում գրել է Առաքելական կանոնները գրաբարից աշխարհաբար փոխադրած Մաքսիմ Ոսկանյանը և հետո ներկայացրել «Սուրբ եկեղեցու այն կանոններն ու սահմանները, որ, Տիրոջ երկինք համբառնալուց հետո վերնատան մեջ ժողովվելով, հանձնարարեցին Քրիստոսի աշակերտները»:

Մաքսիմ Ոսկանյանը ներկայացրել է նաև Առաքելական կանոնների և Ռաֆայել Իշխանյանի հետ կապված մի ուշագրավ պատմություն, որն Առաքելական կանոնների հետ միասին կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներից մեկով:

Արթուր Հովհաննիսյան