Պահպանել զգոնություն՝ տզերի խայթոցից խուսափելու համար
Հարգելի՛ քաղաքացիներ և զբոսաշրջիկներ, հորդորում ենք բնության հատուկ պահպանվող տարածքներ, անտառային և խոտածածկ վայրեր այցելելիս պահպանել զգոնություն՝ տզերի կողմից տարածվող Լայմի հիվանդությունից խուսափելու համար։
Լայմի հիվանդությունը (բորելիոզ) վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է վարակված տզի խայթոցի հետևանքով։ Հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին բուժումը կարևոր նշանակություն ունեն հնարավոր բարդություններից խուսափելու համար։
Կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում.
- կրել փակ և հնարավորինս բաց գույնի հագուստ,
- օգտագործել տզերից պաշտպանող միջոցներ (ռեպելենտներ),
- խուսափել բարձր խոտածածկ և խիտ թփուտներով տարածքներում երկարատև գտնվելուց,
- բնության գրկում հանգստից կամ արշավից հետո մանրակրկիտ զննել մարմինը, հագուստը և անձնական իրերը։
Լայմի հիվանդությանը բնորոշ ախտանիշներից են՝
- մաշկի կարմրություն՝ հաճախ օղակաձև տեսքով (նկար 2),
- մարմնի ջերմաստիճանի բարձրացում,
- գլխացավ,
- ընդհանուր թուլություն և հոգնածություն,
- մկանային և հոդային ցավեր։
Տզի խայթոցի կամ նշված ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։
Բնության մեջ անվտանգ և պատասխանատու հանգիստը պահանջում է իրազեկվածություն և կանխարգելիչ միջոցառումների պահպանում։ Խնդրում ենք լինել զգոն և հետևել առողջապահական անվտանգության կանոններին։
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ

