Ինչ հնարավորություններից է զրկվում իշխանությունը, եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան
Ֆեյսբուքյան օգտատեր Արեն Ապիկյանն հրապարակում է կատարել, որում ներկայացրել է ԲՀԿ-ի խորհրդարան անցնելու դեպքում՝ եթե ընդդիմությունն ստանա ձայների 3/5-րդը, ապա ինչ հնարավորություն կունենա ընդդիմությունը և ինչ հնարավորություն կունենա իշխանությունը։
Ըստ այդմ՝ 105 մանդատներից 61 ստանալու դեպքում իշխանությունը կարող է վարչապետ ընտրել, բյուջե հաստատել, հայտարարել ռազմական կամ արտակարգ դրություն, ինչպես նաև հաստատել սովորական օրենքները։ Փոխարենը հնարավորություն չի ունենա փոխել ԱԺ կանոնակարգ օրենքը, փոխել օրենսգրքեր, հանրաքվե իրականացնել, ընտրել ԲԴԽ, ԿԸՀ, ԿԲ, ՍԴ նախագահներ, Գլխավոր դատախազ, ՄԻՊ։

