Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու պետությունների փոխգործակցությունը

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: