Կորոնավիրուսից մահացած 48-ամյա կինը ունեցել է խրոնիկական հիվանդություն. ԱՆ

Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3029 դեպք, որոնցից 1218-ը` առողջացած, 43-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1 758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 29 205 թեստավորում:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 145 նոր դեպք և 33 առողջացած։

«Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ հիվանդը եղել է 48 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ հաստատվել է բուժայցելուի կորոնավիրուսով վարակված լինելը, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 10 է»,-ասված է հաղորդագրության մեջ։