Մենք ունենք մեկ միասնական հայկական գույն, սևեր ու սպիտակներ չկան․ Աշոտ Մելքոնյան (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի հյուրն էր ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, որի հետ զրուցեցինք վերջին հարյուրամյակում երեք հայկական հանրապետությունների, ձեռքբերումների և կորուստների մասին։

Ակադեմիկոսի ընդգծմամբ, չնայած դժվարին պայմաններին, այնուամենայնիվ, մենք կարողացանք անկախ պետականություն կազմավորել։

Պատմությունը լուռ վկան է այն իրողության, որ աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում երկու հայկական պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը միշտ հայտնվում են գերտերությունների շահերի բախման կիզակետում, հարցին թե ո՞րն է պատճառը, ակադեմիկոսը նկատեց․«Եթե մեզանով հետաքրքրվում են՝ նշանակում է մեր տարածաշրջանում եղանակ ենք ստեղծում, մենք ծանրակշիռ տեղ ու դեր ունենք այս տարածքում»։

Մանրամասները՝ տեսանյութում