Թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Թուրքիայի արտարժույթի շուկայում մայիսի 7-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․24: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 7․83 թուրքական լիրայի փոխարժեք։

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը շարունակում է բացասաբար ազդել Թուրքիայում արտարժույթի շուկայի վրա։