Այս պասիվությունը հանգեցրել է նրան, որ ռուսական համանախագահության դերը, նշանակությունը, կշիռն ու ակտիվությունը մեծացել է

ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը երբեք այսքան պասիվ չի եղել, որպես Մինսկի խմբի համանախագահ: Շուրջ 3.5 տարեկան վարչակազմի որևէ պետքարտուղար համատեղ հանդիպում չի ունեցել հակամարտող կողմերի ԱԳ նախարարների հետ, չնայած վերջիններիս հրավիրել էր Վաշինգտոն: Նրանց ընդունել էր Բոլթոնը՝ բարձր մակարդակը ապահովելու համար, սակայն ԼՂ խնդիրը նրա պորտֆելը չէ: Քենթը հիանալի դիվանագետ է: Նա Պետդեպում աշխատել է Բուշի, Քլինթոնի, Բուշի և Օբամայի վարչակազմերի օրոք և շատ լավ գիտի ակտիվության տարբերությունները:

Ակնհայտ է, ԼՂ հիմնախնդիրը այս պրագմատիկ վարչակազմի համար առաջնահերթություն չէ: Սա տրամաբանական և ադեկվատ է: Այս պասիվությունը հանգեցրել է նրան, որ ռուսական համանախագահության դերը, նշանակությունը, կշիռն ու ակտիվությունը մեծացել է: Սա նույնպես տրամաբանական է ու ադեկվատ:

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը երբեք այսքան պասիվ չի եղել, որպես Մինսկի խմբի համանախագահ: Շուրջ 3.5 տարեկան վարչակազմի…

Опубликовано Suren Sargsyan Четверг, 7 мая 2020 г.