«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին

Գրականության և արվեստի թանգարանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականներին:

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ (1910-1965)

Արձակագիր, հրապարակախոս «Նահապետը» և «Կարոտը» վիպակների հեղինակ Հրաչյա Քոչարը Հայրենական պատերազմի մասնակից է, 1941-1945 թվականներին նա ծառայել է ԽՍՀՄ բանակում: Հայրենական պատերազմի թեման արտացոլում է գտել նրա ստեղծագործություններում․ 1942 թվականին լույս է տեսել «Հերոսների ծնունդը», իսկ մեկ տարի անց՝ «Նախօրյակին» պատերազմական ակնարկների և պատմվածքների ժողովածուները։ Հեղինակի՝ «Գեներալի քույրը» պատմվածքը, թարգմանվել է աշխարհի 24 լեզուներով, ներառվել խորհրդահայ դասագրքերի ծրագրերում։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Հրաչյա Քոչարը պարգևատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով:

Գրականության և արվեստի թանգարան

«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». հայ մտավորականներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմինՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ…

Опубликовано Գրականության և արվեստի թանգարան /Museum of Literature and Art/ Суббота, 2 мая 2020 г.