Թբիլիսիում հասարակական տրանսպորտը հատուկ աշխատակիցներ կունենա

Հասարակական տրանսպորտի երթևեկությունը կվերականգնվի միայն ոլորտի մասնագետների խորհրդատվություններից հետո: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

«Հասարակական տրանսպորտում պետք է լինեն աշխատակիցներ, որոնք քաղաքացիներին ցուցումներ կտան, թե ինչ անել՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար, թեև հասարակության զգոնությունն այս հարցում ևս կարևոր է», – ասել է Կալաձեն:

Հիշեցնենք, որ Վրաստանում քաղաքային տրանսպորտի աշխատանքը դեռևս արգելված է: