Մարդիկ տանը մնալով՝ հնարավորություն չունեն հեռահար աշխատելու և չեն կարող գումար վաստակել (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներն են:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ասաց. «Մարդիկ, ովքեր տանը մնալով՝ չունեն հնարավորություն հեռահար աշխատելու, հետևաբար գումար չեն կարող վաստակել: Ի՞նչ են անելու այդ մարդիկ: Այո, պետությունը այս պարագայում պարտավոր է անել ամեն ինչ, որ ապահովի իր քաղաքացիներին»: Արման Աբովյանը հավելեց, որ կան մարդիկ, որոնք հացի փող չունեն և օբյեկտիվորեն ստեղծվել է իրավիճակ, որ չեն կարողանում գումար վաստակել, և այս պարագայում այդ մարդիկ ի՞նչ անեն:

Մանրամասները՝ տեսանյութում