Դուխով․․․դեպի 90-ականներ․․․Արդար է․․․Պարտք արեք ու ապրեք․․․Եթե պարտք տվող կգտնեք․․․

Եվս մեկ ինձ չսազող գրառում

«Ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մարդ իրա դարդին», գիտե՞ք էս երգը, սրա տակ շատ հայեր պարում են քեֆերի, հարսանիքների , ուտուշ-խմուշների ժամանակ, ու պարում են դուխով, հավեսով, տրաք-տրաքոցով․․․ Դե, հիմա ոնց չասեմ՝ «պարում էիր, շատ բարի, այժմ էլ բռնի վեր-վերի, Նիկոլը /քամին/ ծափ տա, դու պարի»․․․ Երկու ամիս առաջ ասում էր կոմունալները կարող եք ձգել, չվճարել, հեռախոսակապից ասում էին մինչև մայիսի 14-ը չեն անջատելու, անջատում են, լույսը, ջուրը, ասում էին մինչև մայիսի կեսերը կարող եք չվճարել, վարկերը՝ նույնը․․․ Հիմա, այ տղա, մշեցի պապիս ասած՝ «Քո բերանում հեչ դուզ խոսք չկա՞» ․․․Լայվդ լայվիդ չի բռնում, մեկ սալին ես խփում, մեկ՝ նալին։ Ես անձամբ զարմացած չեմ, դեռ էն գլխից գիտեի ով ես, ինչ ես և որտեղից․․․Ասողին լսող էր պետք երկու տարի առաջ․․․

Ժողովուրդ ջան, քաղաքացիներ ջան, մի դժգոհեք՝ էս դուք, էս էլ ձեր սրտի վարչապետը․․․Դուխով․․․ դեպի 90-ականներ․․․ Արդար է․․․ Պարտք արեք ու ապրեք․․․ Եթե պարտք տվող կգտնեք․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Եւս մեկ ինձ չսազող գրառում<Ինչպես ուռին ու բարդին՝ ամեն մարդ իրա դարդին>, գիտե՞ք էս երգը, սրա տակ շատ հայեր պարում…

Опубликовано Մարգարիտ Եսայան Вторник, 28 апреля 2020 г.