Դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն մեկ քննություն. Ժաննա Անդրեասյան

Բուհերի ավարտական պետական քննությունների անցկացման ձևը կընտրեն ուսումնական հաստատությունները ակադեմիական ազատության սահմաններում:  Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ասաց  ԿԳՄՍ փոխնախարար  Ժաննա Անդրեասյանը: Քննությունները պետք է անցկացվեն առցանց գործիքների կիրառմամբ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի  պայմանները: Գործընթացը պետք է ավարտվի մինչև հուլիսի 1-ը:

«Դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն մեկ քննություն: Այդ քննությունների ցանկը, ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտութան համար նախատեսված քննություններից որևէ մեկը: Բուհերի հայտագրման գործընթացը միավորվել է  դիմում-հայտերի լրացման գործընթացի հետ որպես միասնական գործընթաց:

Հայտագրման գործընթացը կսկսվի մայիսի 25-ին և կավարտվի հունիսի 15-ին: Հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով»,- պարզաբանել է ԿԳՄՍ փոխնախարարը: