Յուրաքանչյուր ապրիլի 24-ից հետո նորից սկսվում է հատուցման ժամանակահատվածը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«2017թ.-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում էի: Ֆրեզնո քաղաքում նախատեսված բոլոր հանդիպումներից առաջ որոշեցի նախ ուխտի գնալ տեղի հայկական «Արարատ» գերեզմանոցում հանգչող Սողոմոն Թեհլերյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել մեր ազգային արժանապատվությունն ամեն ինչից վեր դասած հայ քաջորդուն:

Փա ՛ ռք մեր ժողովրդի բոլոր նվիրյալներին…

Հ.Գ.

Լուսանկարը հենց այս օրը հրապարակելն ամենևին պատահական չէ, որովհետև յուրաքանչյուր ապրիլի 24-ից հետո նորից սկսվում է հատուցման ժամանակահատվածը…

Հիշում ենք և պահանջում»: