Մահացել է «Թռչնի կաթ» հանրահայտ կոնֆետների հեղինակը. «ՌԻԱ Նովոստի»

Վլադիվոստոկում, կյանքի 87-րդ տարում մահացել է հայտնի «Թռչնի կաթ» շոկոլադների ստեղծող Աննա Չուլկովան:

Աննա Չուլկովան ծնվել է 1934-ի փետրվարի 22-ին, Ռյազանի շրջանի Թերոդեյ գյուղում, իսկ 1940-ին ընտանիքը վերաբնակեցման ծրագրով հայտնվել է Հեռավոր Արևելքում:

16 տարեկանում նա աշխատանքի է անցել Վլադիվոստոկի հրուշակեղենի գործարանում, որը 1993 թվականին վերանվանվել է «Պրիմորսկի հրուշակեղեն»:

1967 թ. Պրիմորսկի հրուշակագործները Չուլկովայի գլխավորությամբ մշակեցին ԽՍՀՄ-ում «Թռչնի կաթ» կոնֆետների ամենահաջողված բաղադրատոմսը, ինչպես նաև երկրում առաջին էին, որ իրենց արտադրության համար ներդրեցին մեքենայացված տեխնոլոգիա: Դրա համար Աննա Չուլկովան արժանացել է Լենինի շքանշանի:

Աննա Ֆեդորովնան շատերի կողմից մեկ այլ սիրված արտադրանքի՝ «Երազանք» վաֆլեշոկոլադային տորթի, ինչպես նաև «Գիսաստղ», «Երկնաքար» կոնֆետների հեղինակն է, իսկ «Ոսկե եղջյուր» կոնֆետի համար նրան շնորհվել է ԺՏՆՑ բրոնզե մեդալ: