Սթիվեն Զաիլյան՝ Ցեղասպանությունից փրկվածի ժառանգ. «Շինդլերի ցուցակը» ֆիլմի օսկարակիր սցենարիստը

Հայկական ծագումով ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը ծնվել է հունվարի 30-ին ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի հայաշատ քաղաքներից մեկում՝ Ֆրեզնոյում: Ցեղասպանությունից փրկվածի ժառանգ Սթիվենի հայրն ընտանիքը կերակրելու համար ստիպված է եղել անել ամեն տեսակի աշխատանք։ Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող: Սթիվեն Զաիլյանը մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո: Սթիվենը 12 տարեկանում առաջին անգամ այցելում է կինո և շատ տպավորվում։ Նա սկսում է աշխատել որպես թերթերի ցրիչ, որպեսզի կարողանա կինոյի տոմս գնել։

Ֆրեզնոյում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվում է Կալիֆորինայի համալսարանի կինոարվեստի ֆակուլտետը, որտեղ էլ սովորում է գրել ֆիլմերի սցենարներ: Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975):

Առաջին ֆիլմը, որի ստեղծմանը մասնակցեց Սթիվեն Զաիլյանը, «Սարդերի թագավորությունն» էր՝ 1970-ականների վերջին։

Ապա նա մասնակցում է«Գոտկատեղից ներքև» ֆիլմի ստեղծմանը։ «Սոկոլի գործակալները և Ձնեմարդը» (1984 թ.) ֆիլմը դարձավ նրա առաջին ինքնուրույն աշխատանքը, որտեղ գլխավոր դերերը ստանձնեցին Շոն Պենը և Թիմոթի Հաթթոնը։ Ողջ սցենարը հեղինակել էր Զաիլյանը։ Այն դուր եկավ կինոսերներին և դարձավ հաջող կարիերայի մեկնակետ։

1990-ին Զաիլյանն արժանացավ «Օսկարի»՝ «Զարթոնք»-ի սցենարի համար, գլխավոր դերերում էին Ռոբերդ դե Նիրոն և Ռոբին Ուիլյամսը։

Սթիվեն Զաիլյան. հայկական ծագումով ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Ստեղծել է պրոդյուսերական ընկերություն։ Արժանացել է Օսկարի, «Ոսկե Գլոբուսի» և Բաֆտայի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար, առաջադրվել է Օսկարի՝ «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմերի համար։

Նրան որպես գլխավոր սցենարիստ հրավիրում են մասնակցելու կինոմատոգրաֆիայի պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրաված «Շինդլերի ցուցակը» հայտնի ֆիլմի ստեղծմանը:

Սթիվեն Զաիլյանը՝ Սթիվեն Սփիլբերգի հետ միասին, ստեղծում է Հոլոքոստից 1100 հրեաների փրկության մասին պատմող ֆիլմը։ Եվ այս սցենարի համար Զաիլյանն արժանանում է միանգամից 5 մրցանակի՝ «Օսկարի», «Ոսկե գլոբուսի», HUMANITAS-ի, Սցենարիստների ասոցիացիայի և Ամերիկյան գրողների գիլդիայի պարգևներին։ Ավելին, նա ճանաչվում է նաև Տարվա սցենարիստ։

Հեղինակել է «Բազեն և Ձնեմարդը» (1985թ.), «Արթնացումներ» (1990թ.), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993թ., նաև` ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994թ.), «Անհնարին առաքելություն» (1996թ., նաև` ռեժիսոր), «Հաննիբալ» (2001թ.), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002թ.), «Թարգմանիչը» (2005թ.), «Բոլոր թագավորները տղամարդիկ են» (2006թ.), «Ամերիկյան գանգսթեր» (2007թ.), «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» (2011թ.), «Վիշապի դաջվածքով աղջիկը» (2011թ.), «Էքսոդաս: Աստվածներ և թագավորներ» (2014թ.) և այլ ֆիլմերի սցենարներ: Եղել է նաև մի շարք ֆիլմերի պրոդյուսեր: Հիմնադրել է «Film Rites» կինոընկերությունը: Բնակվում է Լոս Անջելեսում:

Մեծանուն ռեժիսոր և սցենարիստ Զաիլյանն այժմ կնոջ՝ Էլիզաբեթի և երկու որդիների հետ ապրում է ԱՄՆ-ում։