Քաղաքացիներին չեն թողնում բարձրանալ Ծիծեռնակաբերդ
Քաղաքացիներին չեն թողնում բարձրանալ Ծիծեռնակաբերդ։
Եթե ասելու եք՝ ճիշտ են անում, որ չեն թողնում, ուրեմն ձեզ մոտ երկակի ստանդարտներ են: Ինչպե՞ս է լինում, որ «Իմ քայլը» ՓԲԸ-ն կարող է 20 և ավելի քանակով վարչության նիստ հրավիրել, և դրան ուժային կառույցների կողմից արձագանք չլինի․ կարելի է, իսկ քաղաքացիներին, ովքեր ցանկանում գլուխ խոնարհել, ծաղիկներ դնել, իրենց՝ ոչ:
Ինչպե՞ս է լինում, որ Սամվել Ալեքսանյանի սիթիներում թույլատրվում է 20, 30, 50 և ավելի հասնող թվաքանակով առևտուր անել, իսկ Ծիծեռնակաբերդ գնալը խնդիր է դարձել:
Ինչպե՞ս է լինում, որ Նիկոլը և իր տիկինը, Արարատը և իր տիկինը գնում են, իսկ շարքային քաղաքացին չի կարող: Ի՞նչ է՝ շարքային քաղաքացուց ավելի լա՞վն եք, իհարկե՝ ո՛չ:
Ինչպե՞ս է լինում, որ հիշում եք, բայց չեք պահանջում, որովհետև Թուրքիային եք հաճոյանո՞ւմ, թե նախապայմանավորվածություն եք կատարում: Եթե էդպես չէ, բա կարգ սահմանեիք, մի բան մտածեիք, որ այսօր խնդիր չառաջանար:
Դուք այս օրով էլ եք պառակտում, որովհետև կարգը սահմանվում է բոլորի համար, օրենքները վերաբերում են բոլորին, այլ ոչ թե բոլորին, բացի ձեզանից: Ձեզ օրենքից վեր մի դասեք:
Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Քաղաքացիներին չեն թողնում բարձրանալ ԾիծեռնակաբերդԵթե ասելու եք ճիշտ են անում, որ չեն թողնում, ուրեմն ձեզ մոտ երկակի…
Опубликовано Тиграном Варданяном Пятница, 24 апреля 2020 г.