Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ և այսպիսով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտության համար․ ԵԺԿ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Եվրոպական ժողովրդական կուսակցության ուղերձը, որում վերջինս իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։
Եվրոպական ժողովր
դական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին։
«Այսօր մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և մեր աղոթքներով ու մտքերով հայ ժողովրդի հետ ենք։
ԵԺԿ-ն հարգանքի տուրք է մատուցում Օսմանյան կայսրությունում նահատակված 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակին։
Մենք հորդորում ենք Թուրքիային առերեսվել սեփական անցյալի հետ և այսպիսով ճանապարհ հարթել հայ և թուրք ժողովուրդների միջև իրական հաշտության համար։
Մենք ընդգծում ենք, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ գործած ոճիրների ժամանակին կանխարգելումը և արդյունավետ պատժումը պետք է լինեն միջազգային հանրության հիմնական գերակայություններից»։
2015 թվականի մարտին հայկական անդամ-կուսակցությունների ջանքերով ԵԺԿ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունն և ընդունել համապատասխան բանաձև։