Վրաստանում կորոնավիրուսից 5 մահվան դեպք է գրանցվել

Եվս մեկ մարդ Վրաստանում մահացել է կորոնավիրուսային հիվանդությունից: Այս մասին տվյալները թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Կայքի տվյալներով, այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության 411 դեպք է հաստատվել, 98 հիվանդ առողջացել է:

Բացի դրանից, արտերկրում գտնվող Վրաստանի երեք քաղաքացի է տեղափոխվել հայրենիք բուժման նպատակով:

Կարանտինում է գտնվում 5015 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 573: