Ինչի՞ դիմաց է Սաակաշվիլին խոստանում փրկել Վրաստանի տնտեսությունը

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկրի կառավարությանը խնդրում է իրեն շնորհել օտարկրյա աջակցություն ստանալու նպատակով իշխանության ժամանակավոր և պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ: Այս մասին Սաակաշվիլին հայտարարություն է արել «Մթավարի արխիի» եթերում:

«Օգտագործեք իմ ռեսուրսը օտարերկրյա աջակցություն ստանալու նպատակով: Ես պատրաստ եմ շրջել բոլոր օտարերկրների մայրաքաղաքներով: Շատերին եմ ճանաչում միջազգային ֆինանսական կազմակերպություններից, վերջապես Դոնալդ Թրամփը տարիների ընթացքում գովաբանում էր ինձ և հիշատակում որպես ընկեր: Վերջ ի վերջո այսօրվա եվրոպական բոլոր առաջնորդներին ճանաչում եմ: Ես ձեզ երաշխավորում եմ, որ եթե 5,5 միլիարդ չբերեմ, գոնե այնքան կբերեմ, որ փրկեմ Վրաստանի տնտեսությունը»,- հայտարարել է Սաակաշվիլին: