Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ-ում

Ապրիլի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը: