Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցության ծրագրերը․ Արայիկ Հարությունյան

Հարգելի՛ հայրենակիցներ

Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետության Վարչապետ պարոն Փաշինյանի հետ հանդիպումս: Քննարկել ենք Հայաստանի և Արցախի միջև բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցության ծրագրերը։ Վարչապետ Փաշինյանին մեկ անգամ ևս երախտագիտություն եմ հայտնել Արցախի զարգացմանն ու անվտանգությանն առնչվող հարցերում ցուցաբերվող անվերապահ աջակցության համար:

Արայիկ Հարությունյան