«Ես շարունակում եմ կարծել, որ կորոնավիրուսն ամենահրաշալի վիրուսներից է»․ Ելենա Մալիշևա

ՌԴ հաղորդավարուհի, բժշկական գիտությունների դոկտոր, պոֆեսոր Ելենա Մալիշևան, Instagram-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով հարցին, թե որքանով է նոր տեսակի կորոնավիրուսը վտանգավոր, նշել է, որ այն ամենահրաշալի վիրուսներից է։

«Ասում էիք, որ այն վտանգավոր չէ։ Այժմ կառավարության լեզվով եք խոսում՝ նշելով, թե այն շատ վտանգավոր է։ Ո՞րն է ճշմարտությունը»,- գրել է Մալիշևայի հետևորդներից մեկը, ինչին ի պատասխան հաղորդավարուհին ասել է․ «Ես ինչպես կարծել եմ, որ սա ամենահրաշալի վիրուսներից է, այնպես էլ հիմա եմ կարծում»: Ապա բացատրել է, որ երեխաներն այս վիրուսով չեն վարակվում, իսկ դրանից մահացողների միջին տարիքը 79,5-ն է։

«Այնպիսի վարակ գտեք, որի դեպքում մահացողների նման միջին տարիք լինի»,- նշել է Մալիշևան՝ մանրամասնելով, որ չի կարծում, թե մեծահասակները պետք է մահանան, և որ իր մայրը 86 տարեկան է։

Հաղորդավարուհու կարծիքով՝ կարմրուկը, չնայած պատվաստանյութի առկայությանը, մարդկանց համար շատ ավելի վտանգավոր է, և պատճառն այն է, որ կարմրուկից երեխաներ են մահանում, իսկ կորոնավիրուսից՝ ոչ, ինչն էլ մեծ երջանկություն է։